Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Ասում են...

Ասում են...
09.04.2023 | 22:26

Ներկայում բացառվում է Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունը։ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել՝ ուղղված արդար և կայուն խաղաղությանը։

Ոմանց համար զինադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ, բայց եթե դա հավասար է Ռուսաստանի կողմից ուկրաինական մեծ տարածքի գրավման փաստացի վավերացմանը, դա արդար և տևական խաղաղություն չի լինի։ Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և որոշ ժամանակ անց կրկին հարձակվել:

Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ-ի պետքարտուղար

Դիտվել է՝ 97637

Մեկնաբանություններ